Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ալեն Ղ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով: