Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ առավոտյան Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի մոտ սեւ գույնի ավտոմեքենան հետընթացի ժամանակ հարվածել է իրեն եւ իր գրկի երեխային:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի սկզբնամասում, մանկապարտեզի մոտ, կնոջն ու նրա 5-ամյա որդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Կատարվում է քննություն:





























