Ներգաղթյալների հոսքը Գերմանիային կօգնի հաղթահարել բնակչության ծերացման եւ մի շարք ոլորտներում կադրային քաղցի հարցերը: Նման գաղափարով է հանդես եկել Գերմանիայի կանցլերի տեղակալ եւ էկոնոմիկայի նախարար Զիգմեր Գաբրիելը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

«Եթե մեզ հաջողվի արագորեն ուսուցանել ժամանողներին եւ նրանց ներգրավել աշխատանքում, ապա կլուծենք մեր տնտեսության հետագա հիմնական խնդիրները՝ որակյալ աշխատողների անբավարարությունը»,- խորհրդարանականների առջեւ ելույթում հայտարարել է Գաբրիելը:

Հյուսիսային Ռեյնում, որտեղ գործազրկությունն ընդհանուր գերմանական մակարդակից երկու անգամ ավելի է, ներգաղթյալներին տեխնիկական մասնագիտություններ են ուսուցանում: Գերմանացիներն իրենք այդպիսի աշխատանքից հաճախ հրաժարվում են՝ նախընտրելով բարձրագույն կրթությունը: