Վաղը կայանալիք ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման երթի մասին «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման ավտոերթն ավարտվեց: NEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ իրազեկման ավտոերթը հաջողված էր, քանի որ իրազեկման ընթացքում ավտոերթին միացան նոր մեքենաներ եւ բավականին շատ թռուցիկներ բաժանվեցին քաղաքացիներին:
«Մեր ավտոերթին անգամ տրակտոր միացավ: Քաղաքացիներն էլ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում թռուցիկները վերցնելիս: Կարծում եմ, որ վաղվա հավաք-երթը մարդաշատ կլինի»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին մայրաքաղաքի կենտրոնում սեպտեմբերի 11-ին կայանալիք ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման հավաքի մասին իրազեկող թռուցիկներ են բաժանում:





























