Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով  ընդունել է Հայաստանում գործող «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ»  կազմակերպության նվերը` Քեմբրիջի դուքս ու դքսուհի Ուիլյամի եւ Քեյթի նորածնին՝ այս տարվա մայիսի 2-ին ծնված արքայադուստր Շառլոտային։ Այս մասին arevelk.am–ին ասել է գործերի հեղինակ Մարիամ Նազարյանը։

Թագավորական ընտանիքը նամակում շնորհակալություն է հայտնել կազմակերպության երիտասարդ հիմնադրին ձեռագործ նվերների համար։

Լուսանկարներում` արքայադստերն ուղարկված նվերներն են։