Հայաստանում կամ Ադրբեջանում կա՞ արդյոք Աբրահամ Լինքոլնի նման խիզախ մեկը, որը պատրաստ է բերել խաղաղություն եւ հաշտություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ինստագրամի» իր էջում նման հռետորական հարց է գրել` տեղադրելով ԱՄՆ 16–րդ նախագահի հուշարձանի լուսանկարը։
«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից առաջնորդեց դեպի խաղաղություն` վեր կանգնելով քաղաքականությունից եւ նոր էջ բացելով մեր պատմության մեջ։ Հայաստանում կամ Ադրբեջանում կա՞ արդյոք Աբրահամ Լինքոլնի նման խիզախ մեկը, որը պատրաստ է բերել խաղաղություն եւ հաշտություն։ Տարածաշրջանում կա՞ն արդյոք մարդիկ, որոնք պատրաստ են ապրել կողք–կողքի` խաղաղ, անվտանգ եւ բարգավաճող միջավայրում»,– գրել է ամերիկացի համանախագահը։
Ուորլիքն այս գրառումը հրապարակել է նաեւ «Թվիթերի» իր էջում։





























