Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վախկոտ է, որը չի կարողացել պատերազմել Չեչնիայում: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

«Անցյալում ես ոչ ոքից չեմ լսել, որ Յացենյուկը Չեչնիայում է, առավել եւս՝ նրա հետ ոչ ոք չի հանդիպել: Բայց ես գիտեմ, որ նա իսկական վախկոտ եւ դավաճան է եւ ոչ ոքի հետ չի կարող պատերազմել»,- Քադիրովի խոսքերն է մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ տեղեկություններ ունի Չեչենական առաջին պատերազմին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի մասնակցության մասին: