Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը կարելի է պատմական կոչել: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է երկրի զինված ուժերի վետերանների հետ հանդիպման ժամանակ:
Associated Press-ի փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ Ամերիկայի ուժը նրա սկզբունքային դիվանագիտության մեջ է: Ըստ Օբամայի, հիմա երկիրը կարող է պատմական ձեռքբերում արձանագրել. Իրանին զերծ պահել առանց պատերազմ սանձազերծելու միջուկային զենք ստեղծելուց:
Ըստ AP-ի, Հանրապետականների ճամբարը ձգտում է վերջին հուսահատ միջոցները ձեռնարկել՝ համաձայնագիրը խափանելու համար, սակայն դժվար թե հաջողվի:





























