Ֆրանսիահայ հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը քննադատության է արժանացել փախստականների մասին արտահայտությունների համար:
Խոսելով փախստականների մասին, որոնց Ֆրանսիան համաձայնել է ընդունել Գերմանիայից, Դեւեջյան ասել է, որ Գերմանիան «խլեց մեր հրեաներին ու մեզ արաբներ տվեց»:
Ըստ France-Presse գործակալության, ավելի ուշ Դեւեջյանը ստիպված է եղել Twitter-ում գրել, որ ընդամենն անտեղի կատակ է արել:
Գործիչը նաեւ հավելել է, որ ցավում է միջադեպի համար, այդ թվում՝ այն պատճառով, որ հենց ինքն էլ օգնում է կարիքավոր փախստականներին:





























