Չպետք է մտածենք այն մասին, թե ինչ կապի ինչ ուղիներ է պատրաստվում գնել Ադրբեջանը, պետք է ինքներս գնենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը՝ մեկնաբանելով վրացական «Քվիրիս Պալիտրա» պարբերականի հրապարակած տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական Azeronline պրովայդերը պատրաստվում է վրացական Caucasus Online օպերատորից օպտիկական ցանցի 1200 կիլոմետրանոց հատված գնել:
«Ներկայում նոր կապուղի է կառուցվում՝ Միջին Ասիայից Կասպից ծովով մինչեւ Ադրբեջան եւ Վրաստան, այնտեղից էլ Սեւ ծովով՝ դեպի Եվրոպա: Նշանակում է՝ հարկավոր է միանալ ինչ-որ մեկի հետ եւ պարզապես սեփական գիծը կառուցել»,- հայտարարեց Սաղիյանը:





























