Twitter-ի բրիտանացի օգտատերերը Լեյբորիստական կուսակցության ղեկավարի ընտրության արդյունքների հրապարակումից հետո սկսել են կատակել, թե հիմա ընդդիմությունը ղեկավարում են Թոմն ու Ջերին։

«Նրանք Թոմն եւ Ջերին են։ Ես վստահ եմ, որ նրանց մոտ ոչինչ սխալ չի լինի»,- գրել է օգտատերերից մեկը։

«Թոմ եւ Ջերի՞։ Թոմ Ուոթսոնը 50.7 տոկոս ձայներով ընտրվել է փոխնախագահ»,- իր բլոգում գրել է The Sun թերթի քաղաքական բաժնի խմբագիրը, փոխանցում է Gazeta-ն։