Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում 30 հազար մարդ է հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու փախստականներին։ Այս մասին հայտարարել է Դանիայի ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիան հրաժարվել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի առաջարկած պլանով ներգաղթյալներ ընդունել։ Նշենք, որ Յունկերն առաջարկում էր ԵՄ երկրների միջեւ բաշխել 160 հազար միգրանտներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դանիան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան ավելի վաղ հրաժարվել էին ԵՄ մի շարք անդամների համաձայնագրերից։
Ավելի վաղ Դանիայի իշխանությունները լիբանանյան թերթերում հայտարարություններ էին տարածել՝ նպատակ ունենալով ստիպել փախստականներին հրաժարվել Դանիա տեղափոխվելու գաղափարից։ Մասնավորապես նրանք հայտնում էին, որ սոցիալական նպաստները 50 տոկոսով կրճատվելու են, իսկ փախստականները պետք է անպայման կարողանան խոսել դանիերեն։
Այս շաբաթ մոտ 3 հազար փախստականներ ժամանել են Դանիա՝ հետագայում Շվեդիա տեղափոխվելու նպատակով։





























