Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը մոռացել է անձնագիր տանել՝ Ռուսաստանում ընթացքում ընտրություններին քվեարկելու համար:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա ստիպված է եղել թիկնապահին ուղարկել փաստաթղթի հետեւից:
«Ես անձնագիրս մոռացել էի աշխատավայրում եւ չպնդեցի, որպեսզի ինձ թույլ տան առանց դրա քվեարկել»,- հայտարարել է Եվկուրովը:
Նրա խոսքով, մինչ անձնագիրը բերելը թեյ է խմել եւ շփվել տեղամասի ընտրողների հետ:




























