Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առիթով: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Դուք մեծ ավանդ ունեք հայ արվեստի, մասնավորապես՝ միջնադարյան հայ մանրանկարչության պատմության ուսումնասիրության գործում: Գնահատելի է Ձեր մանկավարժական երկարամյա եւ շնորհակալ գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք, ամենայն բարիք»,- ասված է երկրի ղեկավարի շնորհավորական հեռագրում:





























