«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է մարդկային օրգաններ վաճառել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ, այդ նպատակով զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում «մասնագիտացված կլինիկա» են բացել:

Նայվանում իրաքյան Քուրդիստանի Ժողովրդական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիի խոսքով, «ԻՊ զինյալները Մոսուլում Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատներից մեկում կլինիկա են ստեղծել, որը մասնագիտանում է մարդկային օրգանների առք ու վաճառքով»:

Ըստ նրա, քաղաքի բանտերի բոլոր բանտարկյալներին զինյալներն ընտրության առջեւ են դնում. կա՛մ մահ, կա՛մ որեւէ օրգանի դուրսբերում:

Ավելին, ըստ Մամուզինիի, այդ կլինիկայում հանում են ոչ միայն իսլամականների հակառակորդների, այլեւ մարտերի ընթացքում զոհված ԻՊ անդամների օրգանները: