ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միջազգային մանկական հիմնադրամների ասոցիացիայի նախագահ Ալբերտ Լիխանովին հոբելյանի առիթով: Այս մասի տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Մեր երկրի ղեկավարը 80-ամյա Լիխանովին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ նոր ձեռնարկումներում:





























