Սամարայի պետական տեխնիկական համալսարանում գերմանական «Դորբլյու» բորբոսով պանրին փոխարինող են ստեղծել:
Արտադրության մեջ բնական հումք են օգտագործել՝ առանց որեւէ հավելումների, ճարպերի եւ ներկանյութերի: Այդպիսի պանրի 1 կիլոգրամի արտադրությունը 300 ռուբլի արժե: Համով եւ արտաքինով այն գրեթե չի տարբերվում «Դորբլյու»-ից:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ համալսարանը շվեյցարական պանրին եւ իտալական մոցարելլային փոխարինող պանրի առաջին խմբաքանակն էր թողարկել: Առաջիկայում համալսարանի լաբորատորիայում մտադիր են ռիկոտտա եւ այլ պանիրներ արտադրել:




























