Չեխական Ztohoven խմբի պրանկերները երկրի նախագահ Միլոշ Զեմանի քաղաքականության դեմ բողոքի արտասովոր ակցիա են կազմակերպել: Նրանք բարձրացել են Պրաժսկի գրադի շենքի տանիքին եւ հսկայական կարմիր անդրավարտիք բարձրացրել:
«Նախագահի կեղտոտ սպիտակեղենը» անվանումով գործողության մասին ակտիվիստները գրել են իրենց պաշտոնական կայքում:
НТВ-ի փոխանցմամբ, ոստիկանությունն ակցիայի մասնակից երեք երիտասարդի է ձերբակալել: Չեխիայի օրենսդրությամբ, նրանց երկարատեւ ազատազրկում է սպառնում:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Պրաժսկի գրադում սեփական ներքին հետաքննությունն են սկսել՝ պարզելու համար, թե խուլագիններին ինչպես է հաջողվել հասնել նախագահական նստավայրի պահպանվող շենք ու տանիք բարձրանալ:




























