Անհրաժեշտ է պատժել եւ ծաղրել Հայաստանի զինանշանը աղավաղողներին: Այդ մասին դեկտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանում ասել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի զինանշանի մասին օրենքումի փոփոխությունների նախագծի քննարկմանը:
Նա նշել է, որ նախկինում անձնագրերում սխալ էին տպում զինանշանի գունային հաջորդականությունը, իսկ դատարաններում մինչեւ այժմ էլ հանդիպում են անճիշտ վերարտադրություններ:
«Բացի այդ, 2008-ին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպմանը զինանշանից անհետացել էր Արարատ լեռը: Ո՞վ է պատասխանատու դրա համար եւ ինչո՞ւ պատիժ չի կրում», - հարցրել է Փոստանջյանը:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ի պատասխան նշել է, որ նոր անձնագրերում գույների սխալ բաշխումը վերացված է: «Ինչ վերաբերում է զինանշանից առանձին տարրեր հանելուն, ինձ նման դեպքեր հայտնի չեն», - հայտնել է նա:
Հիշեցնենք, որ 2007-ին Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիան փոխել էր իր լոգոն` դեռեւս չիմանալով, որ 2008-ին Հայաստանը Թուրքիայի հետ նույն խմբում կհայտնվի ԱԱ-2010-ի ընտրական փուլում: «Մենք ընդամենը ցանկանում էինք փոխել լոգոտիպը եւ նրանում ազգային զինանշանի տարր օգտագործել: Ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը եւ խոստովանում եմ բացթողումը», - ասել է Հայրապետյանը:



























