Ամերիկացի հոգեբաններն ինքնավերահսկողության դիպվածային խախտումները կապել են տոքսոպլազմոզի հետ. պարզվում է` ցասման եւ կատաղության անվերահսկելի բռնկումներ ունեցող մարդիկ հաճախ վարակված են լինում կատուների այդ մակաբույծով: 

Տոքսոպլազմոզի` տիրոջ պահվածքի վրա ազդելու կարողությունը հայտնի է բավականին վաղուց: Այսպես` մակաբույծով վարակված առնետները եւ մկները կորցնում են կատվի հոտի հանդեպ սովորական վախը, իրենց արտառոց կերպով համարձակ են պահում` հաճախ ընկնելով կատվի`   Toxoplasma gondii-ի հիմնական տիրոջ ձեռքը: Առկա են ցուցումներ նաեւ մարդու պահվածքի փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են կապված լինել տոքսոպլազմոզի հետ:  Դրա նոր ապացույց են ներկայացրել ամերիկացի կենսաբանները եւ հոգեբանները Թեոդոր Պոստոլահեի գլխավորությամբ, գրում է   Lifenews-ը: 

Հեղինակները հետազոտել են ԱՄՆ-ի 358 չափահաս բնակչից կազմված մի խմբի` մի շարք թեստերի միջոցով նրանց բաժանելով երեք խմբի` վերահսկողության դիպվածային  խախտման համախտանիշով մարդիկ, հոգեկան այլ հիվանդությունների ախտորոշումներով մարդիկ եւ առողջ փորձարկվողների վերահսկիչ խումբ:  Փորձարկվողներից արյան անալիզներ վերցնելով` գիտնականները ցույց են տվել, որ առաջին խմբում մյուսներից երկու անգամ ավելի հաճախակի են հայտնաբերվել   IgG հակամարմիններ, որոնք բնորոշ են  Toxoplasma gondii-ի համար: Դա այն մասին է վկայում, որ նման փորձարկվողները կամ վարակված են կամ երբեւէ վարակված են եղել տոքսոպլազմայով:  Երկրորդ խմբում եւս դրանք ավելի հաճախակի էին հանդիպել, քան վերահսկիչ խմբում, չնայած տարբերությունն այնքան մեծ չէր. տոքսոպլազմա է հայտնաբերվել առողջ մարդկանց   9,1 տոկոսի մոտ, հոգեկան տարբեր շեղումներով մարդկանց 16,7 տոկոսի եւ վերահսկողության դիպվածային խանգարմամբ մարդկանց    21,8 տոկոսի մոտ: 

Ամերիկյան Հոգեկան խանգարումների ախտորոշման եւ վիճակագրության ուղեցույցի ընթացիկ հինգերորդ խմբագրված տարբերակը վերահսկողության դիպվածային  խանգարման համախտանիշը սահմանում է որպես մի վիճակ, որը կապված է խոսքային կամ ֆիզիկական ագրեսիայի կրկնվող, իմպուլսիվ, ավերիչ բռնկումների հետ, որոնք բոլորովին համարժեք չեն դրանք ծնունդ տված իրավիճակներին: Համարվում է, որ միայն ԱՄՆ-ում համախտանիշը հանդիպում է  16 մլն մարդու մոտ, ավելի հաճախ` այն մարդկանց, որոնց մոտ անձի երկբեւեռ խանգարում են ախտորոշել, շիզոֆրենիա եւ, ըստ երեւույթին, տոքսոպլազմոզ: 

T. gondii-ի հիմնական տերեր են համարվում կատվազգիները, սակայն դրանց միջոցով մակաբույծները նաեւ մարդկանց են վարակում:  Որոշ հաշվարկների համաձայն, դրանք եղել են եւ առկա են մարդկության ավելի քան կեսի մոտ: Տոքսոպլազմոզը հիմնականում անախտանիշ է ընթանում, սակայն ցուցումներ կան նրա` պահվածքը փոփոխելու` հակազդելու կարողությունը դանդաղեցնելու, պահվածքի մեծ ռիսկայնություն, տագնապ եւ նյարդայնություն առաջ բերելու հատկության մասին: 

Որոշ գիտնականների կարծիքով, տոքսոպլազմայով վարակված մարդկանց քանակում տարբերություններով կարող են բացատրվել նաեւ երկրների միջեւ շատ պատմական եւ մշակութային տարբերություններ: Իրականում, անհատապաշտության, ռիսկի, արկածայնության հակված մարդկանց բարձր տոկոսը լիովին կարող է ազդել հասարակության զարգացման ամբողջ ընթացքի վրա: