«Մենք չպիտի մտածենք, թե ինչպես «ստատուս-քվոն» պահենք եւ իշխենք այդ հողերի վրա, այլ աշխատենք ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ 15 տարի հետո Հարավայն Կովկասում ներքին սահմանների բացակայության պայմաններում այլեւս այսչափ հետաքրքիր ու օրհասական չլինի, թե ում տարածքի մեջ պիտի լինի ԼՂՀ-ն: Կարո՞ղ եք ասել՝ քանի գերմանացու կամ ֆրանսիացու է հետաքրքրում, թե որտեղ են գտնվում Էլզասը կամ Լոթարինգիան: Ոչ մեկի: Մինչդեռ դրանք 300 տարի Գերմանիայի ու Ֆրանսիայի միջեւ պատերազմի առարկա են եղել, իսկ ներկայումս տնտեսական գոտի, երաշխավորվում են մարդկանց, ծառայությունների, կապիտալի եւ ապրանքների ազատ տեղաշարժը: Անցյալն, ինչ խոսք, կարեւոր է, բայց ապագան՝ ավելի»,-  «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: