Սեպտեմբերի 27–ին, ժամը 20:00 ին, Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա «Մեր տունը» ֆիլմի շնորհանդեսը:
«Մեր տունը» հասարակական կազմակերպության առաքելությունն ընտանեկան ջերմության մթնոլորտում աղջիկների կրթումն ու դաստիարակումն է, նրանց հոգում ընտանիքի գերագույն արժեք լինելու գաղափարի արմատավորումը և նրանց ապագա ընտանիքներն ամուր հիմքերի վրա ստեղծելու համար նախադրյալների ապահովումը:
Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայ երգարվեստի սիրված ու ճանաչված շուրջ 20 երգիչ-երգչուհիներ:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ալեքսանդր Միրզախանյանը, սցենարի հեղինակը`Արսեն Պողոսյանը, երգի երաժշտության հեղինակը`Մարտին Ահարոնյանը, խոսքերի հեղինակ`Մարգարիտա Շարիմանյան:




























