Սեպտեմբերի 25-29-ն ընկած ժամանակահատվածում, «Վահան» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները հայտնաբերել եւ առգրավել են 1 նռնականետ, որսորդական 8 հրացան, 8 ատրճանակ, 4 ինքնաձիգ, ինքնաձիգի 12 պահունակ, 1 ինքնաձիգ ատրճանակ, 5 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, որսորդական 1 դանակ եւ տարբեր տրամաչափի 1863 փամփուշտ:
Նույն ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են 1 գնդացիր, 10 ինքնաձիգ, ինքնաձիգի 27 պահունակ, որսորդական 6 հրացան, 10 ատրճանակ, 2 նռնականետ, նռնականետի 1 նռնակ, 5 կգ տրոտիլ, 19 նռնակ, նռնակի 11 պայթուցիչ, 1 ծխագլանիկ, էլեկտրական 1 դետոնատոր, 1 ծխահան սարք, ականանետի 2 ական եւ տարբեր տրամաչափի 4581 փամփուշտ:





























