«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ փաշինյանն այսօր կամավոր ներկայացել էր ոստիկանություն, որտեղ էլ որոշում է կայացվել նրան կալանավորելու եւ անազատության մեջ պահելու վերաբերյալ:

Ըստ գլխավոր դատախզության հաղորդագրության՝ օրենքով սահմանված կարգով ձեւակերպվել է նրա կամավոր ներկայանալը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, հետախուզման մեջ գտնվող անձինք, եթե մինչեւ հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին, նրանց վրա եւս կտարածվի համաներումը