Ստամբուլի շրջաններից մեկում ապրած եւ մայթին հենված դիրքի շնորհիվ աշխարհում հայտնի դարձած Թոմբի կատվի արձանը գողացել են անհայտ անձը կամ անձիք։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թոմբիլ անունով կատվի սատկելուց հետո ինտերնետում ստորագրահավաք էր սկսվել կատվի արձանը տեղադրելու համար։ Քաղաքապետարանը ընդառաջ էր գնացել, եւ պատրաստված արձանը տեղադրել էր այն վայրում, որտեղ կատուն սիրում էր մայթին հենված նստել։

Սակայն արձանը տեղադրելուց մեկ ամիս անց արձանի հիմքերը քանդել ու գողացել են այն։