Ապագան կանխատեսելն, իհարկե, բարդ գործ է, իսկ կանխատեսել տեխնոլոգիական ապագան՝ գրեթե անհնարին: Այնուամենայնիվ, Gizmodo-ն կազմել է 2100 թվականին սպասվող ամենազիլ, այս պահին ֆանտաստիկ թվացող տեխնոլոգիաների տասնյակը:

Վիրտուալ իրականության միացված ուղեղ

Oculus Rift-ի եւ նմանատիպ վիրտուալ իրականության սաղավարտներն, իհարկե, ցնցող են, սակայն սպասվում է, որ 2100 թվականին մարդկությունը կկարողանա վիրտուալ իրականության փորձառությունը դարձնել էլ ավելի իրական: Իրականության նյութական ընկալունակությունը բարձրացնելու համար, պետք է ընդամենը ուղեղն կառավարել կարողանալ:

Ֆուտուրոլոգ Ռեյ Կուրցվեյլը կարծում է, որ ամեն ինչ կսկսվի մեր մարմիններում եւ ուղեղներում նանոռոբոտների ներդրումից: Նանոռոբոտները կկարողանան մեզ առողջ պահել, ապահովել վիրտուալ իրականության մեջ լիակատար ընկղմում միանգամից նյարդային համակարգի մակարդակով՝ ստեղծելով Ինտերնետի միջոցով ուղեղ-ուղեղ անմիջական կապ եւ բարձրացնելով մարդու մտավոր կարողությունները: 

Ուտիլիտար մշուշ

Նանոտեխնոլոգիաների ոլորտում նորարար Ջ.Սթորս Հոլը ներկայացնում է ուտիլիտար մշուշը այսպես կոչված «ֆոգլետների» տեսքով, որոնք ի վիճակի են ցանկացած օբյեկտի ձև ընդունել եւ վայրկյանապես փոխել իրենց տեսքը: Ուտիլիտար մշուշը աշխատելու է ինչպես ծրագրավորված մատերիա, կարողանալու է տեղաշարժվել, պարուրել եւ նույնիսկ տեղափոխել իրեր եւ  մարդուն: Հնարավոր է, որ այս մշուշը օգտատործվի մարդու շուրջը վիրուալ աշխարհ կառուցելու համար:

Տիեզերական արեւային էներգետիկա

Քանի որ մարդկությունը ամեն կերպ փորձում է մեղմել կլիմայի փոփոխություններով պայմանավորված հետեւանքները եւ անցնել էներգախնայողությանը, ապա տիեզերական էներգիան կկարողանա լուծել էներգիայի պակասի խնդիրը:

Գիտակցության բեռնում (loading)

22-րդ դարում մարդիկ կնախընտրեն ամբողջությամբ թվային գոյությունը, որն ազատ կլինի բոլոր կենսաբանական սահմանափակումներից: Գիտակցության բեռնումը կամ ուղեղի էմուլացիան թույլ կտա կրկնօրինակել կենսաբանական ուղեղի գոյությունը: Սկանավորումը կտարածվի նույնիսկ  ամենափոքր դետալների վրա՝ մինչեւ մոլոկուլյար մակարդակ՝ ներառելով հիշողությունը, ասոցացիաները եւ նույնիսկ մարդու անձնական առանձնահատկությունները: Բեռնված մարդու լիակատար գործողությունների համար պետք կլինի վիրտուալ մարմին եւ միջավայր:

Եղանակի կառավարում

Դժվար թե մարդկությունը մի օր կարողանա ամբողջությամբ կառավարել եղանակը, սակայն լրջորեն ազդել դրա վրա մոտ ապագայում հնարավոր կլինի:

Սպասվում է, որ ապագայում եղանակային ինժեներները կկարողանան կառուցել պատանման այնպիսի կառուցվածքներ, որոնք կկանխարգելեն ավերիչ տորնադոների կազմավորումը կամ կկարողանան կառուցել այնպիսի տուրբիններ, որոնք փոթորիկների ողջ էներգիան կկլանեն:

Նանոասեմբլերներ

Կարծում եք 3D տպիչները ցնցո՞ղ են: Սպասեք մինչեւ կհայտնվեն մոլեկուլյար ասեմբլերները (նանոասեմբլերները)՝ նանոտեխնոլոգիաների ստեղծող Էրիկ Դրեքսլերի կողմից նկարագրված հիպոտետիկ մեքենաները:  Դրեքսլերը նանոասեմբլերը ներկայացնում է որպես առանձին ատոմներով մանիպուլյացիաներ անել կարողացող սարք, որն ի վիճակի է ստեղծել ցանկալի պրոդուկտ: Կանխատեսվում է, որ նանոասեմբլերներն աշխարհ կբերեն առատություն, երբ ցանկացած իր պատրաստելը այլեւս անհնարին չի լինի:

 Գեոինժեներիա

Բազմաթիվ էկոլոգիական արհավիքներ կանխարգելելու համար մենք պետք է սովորենք փոխել մոլորակը գեոինժեներիայի միջոցով:  Այստեղ խնդիրը միայն մեկն է՝ գեոինժեներիայի միջոցով կարելի նաեւ ամբողջութթյամբ ավիրել մոլորակը, եթե սխալներ թույլ տրվեն:

Գիտակցությունների շփում

Կոմունիկացիոն տեխնոլոգիաների եւ նեյրոկենսաբանության ոլորտում ձեռքբերումները կկարողանան մարդուն տելեպատիկ էակ դարձնել; Գիտակցություն-գիտակցություն կապի ստեղծումը էլ ավելի կկապի մեզ իրար հետ, իսկ մեխանիզմը կաշխատի Ինտերնետի միջոցով: Այսպիսի ապագան կբերի անձի գիտակցության ոչնչացմանը, սակայն կբարձրացնի կոլեկտիվ գիտակցությունը:

Թերմոմիջուկային սինթեզ

Այս տարվա սկզբին գերմանացի ֆիզիկոսները, օգտագործելով 2-մեգավատային միկրոալիքային իմպուլսը, փորձեցին տաքացնել ցածր խտությամբ ջրածնային պլազման միչեւ 80 մլն աստիճան: Այս փորձի արդյունքում, իհարկե էներգիա չարտադրվեց, սակայն փորձը դարձավ կարեւոր քայլ միջուկային սինթեզի մեկնարկի համար:

Կյանքի արհեստական ձեւեր

Կյանքի արհեստական ձեւեր ստեղծելու աշխատանքները ընթանում են հենց այս պահին: Այս տարվա ընթացքում Սինթետիկ գենոմի ինստիտուտի գիտնականներին հաջողվել էր ստեղծել արհեստական բակտերիալ գենոմ, որ ուներ ընդամենը 473 գեն. սա ավելի քիչ է, քան բնության մեջ գոյություն ունեցող ցանկացած օրգանիզմի գեն: Սպասվում է, որ հետագայում գիտնականները կկարողանան օգտագործել բջիջների բլոկները՝ բնության մեջ գոյություն չունեցող հնարավորություններով օրգանիզմների սինթեզի համար: Օրինակ՝ հնարավոր է ստեղծել այնպիսի բակտերիաներ, որոնք սնվեն տոքսիկ թափոններով կամ պլաստիկով, կամ էլ միկրոօրգանիզմներ, որոնք դեղամիջոց կդառնան մեր մարմինների համար: