Իսրայելական ընդդիմադիր  Քադիմա կուսակցության ղեկավար Ցիպի ԼԻվնին թուրքական նավատորմի զավթման գործով ցուցմունքներում հայտարարել է, թե Թուրքիան օգտվել է քաղաքական վակուումից՝ ՀԱՄԱՍ-ին լեգիտիմացնելու համար:

«Թուրքերն իրենց առջեւ նպատակ չէին դրել Գազա հումանիտար բեռներ բերել: Նրանց ախր առաջարկվել էր բեռները հանձնել մեր միջոցով՝ չխախտելով շրջափակումը:Սակայն նավատորմի կազմակերպիչներին այդ տարբերակը դուր չէր եկել: Նրանք նախընտրեցին քաղաքական ակտը, որը հակասում է միջազգային իրավունքին»,- ասել է նա:

Լիվնին նշել է, թե Գազան երբեք չի ունեցել լեգիտիմ, Իսրայելի հետ համաձայնեցված ելք դեպի ծով:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, մայիսի 31-ին իսրայելական զինվորականները գրոհել էին «Ազատության նավատորմը», որը մարդասիրական բեռներ էր տեղափոխում Գազա: Բախման արդյունքում Թուրքիայի 9 քաղաքացիներ էին զոհվել: