Շվեյցարացի Ռաֆայել Դոմժանը, որն Արեւի էներգիայի օգտագործման երդվյալ կողմնակից է, պատրաստվում է նվաճել վերնոլորտը՝ ստրատոսֆերան, օդանավով, որի շարժիչը սնուցվում է Արեւից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Իր SolarStratos սարքի նախատիպը Դոմժանը լրագրողներին ներկայացրել էր դեկտեմբերի 7-ին Փայերն քաղաքի օդանավակայանում։ Մեկշարժիչանի օդանավի երկարությունը 8.5 մ է, թեւերը բացվածքը՝ 2.8 մ լայնությամբ, իսկ քաշը 450 կգ է։ Արեւի լույսը էներգիայի են վերածում ֆոտոտարրերը, որոնք 22քառ/մ տարածք են զբաղեցնում։ Օդաչուն պլանավորում է ամենաուշը 2018 թվականին թռիչք իրականացնել այդ օդանավով։ Նրա խնդիրն է բարձրանալ 25 հազար մ բարձրության վրա։ Աշխարհում նման բան դեռ ոչ ոքի չի հաջողվել։
«Դա ֆանտաստիկ երազ է, որը մենք կյանքի ենք կոչում բաց աչքերով»,– ասել է օդաչուն։





























