ԱՄՆ-ում Ֆիլան Մունսոնգը վարորդական իրավունքի վկայականի համար լուսանկարվել է եղջյուրներով, այս մասին նա հետո հայտնել է իր Facebook-յան էջում, փոխանցում է Gazeta–ն։
Տղամարդը Պան աստծո պաշտամունքի հետեւորդ է ու 2008-ից սկսած գլխին այծի եղջյուր է կրում ՝ ի նշան իր հեթանոսական էության։
Սկզբում տղամարդուն չէին թույլատրել նման տեսքով լուսանկարվել վարորդական իրավունքի վկայականի համար, բայց նա օգնության համար դիմել էր Քաղաքացիական ազատությունների միություն, ու արդյունքում որոշումը նրա օգտին է կայացվել։





























