Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Սոչիից Լաթաքիա էր թռչում, կործանվել է Սեւ ծովում: Ինքնաթիռը ռադարների էկրաններից կորել է թռիչքից 2 րոպե հետո: Ինքնաթիռում 93 մարդ կար՝ ներառյալ անձնակազմի 8 անդամները: Ուղեւորների մեծ մասը Ռուսական բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի երաժիշտներն էին, ինքնաթիռում են եղել նաեւ ռուսական հեռուստաալիքների 9 լրագրողներ:
Վերջին տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է հայտնաբերել զոհվածների 4 մարմիններ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Ավիաաղետի շրջանը որոշվել է, սակայն ողջ մնացածներ չկան:

ՌԴ ՊՆ-ի հրապարակած ցուցակի համաձայն՝ ինքնաթիռում են եղել բժիշկ Լիզա անունով հայտնի Ելիզավետա Գլինկան, ՊՆ-ի մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովը եւ Ալեքսանդրովի անվան համույթի ղեկավար Վալերի Խալիլովը:
Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը ռադարների էկրաններից կորել է Սոչիից թռչելուց հետո
Սեւ ծովում փնտրում են կորած Տու-154-ը
ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռը, որը կորել է Սոչիի շրջանում, Սեւ ծովն է ընկել
ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի ուղեւորների անձնական իրերը հայտնաբերվել են Սեւ ծովի ջրատարածքում
ՌԴ ՔԿ-ն Տու-154-ի անհետանալուց հետո քրեական գործ է հարուցել
Պուտինը Տու-154-ի կործանման հարցով Շոյգուի հետ մշտական կապի մեջ է
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է կործանված Տու-154-ում եղած մարդկանց ցուցակները
Ռուսական հեռուստաալիքները հայտնել են Տու-154-ում եղած լրագրողների անունները
Սեւ ծովում հայտնաբերել են 4 զոհվածների մարմիններ
Համացանցում տեսանյութ է հայտնվել Տու-154-ի կործանման վայրից
Աղբյուրը հայտնել է Տու-154-ում ահաբեկչության վարկածի մշակման մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Տու-154-ի կործանման կապակցությամբ
Որոշվել է Տու-154-ի կործանման վայրը. Ողջ մնացածներ չկան
Հայաստանի նախագահը ցավակցել է Տու-154-ի կործանման կապակցությամբ































