Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտի վարած ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով 35 մարդ է զոհվել, 61 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Զոհվածների թվում երեք ոստիկան կա: Տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել առավելապես շիա մուսուլմաններով բնակեցված Սադր-սիթիի մարդաշատ հրապարակում:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: