Թուրքիայի տրանսպորտի ու կապի նախարարը Սարիղամիշի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ հագել է Բրիտանիայի դրոշով բաճկոն, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում տեղի է ունեցել 1915–ի Սարիղամիշի ճակատամարտում սպանված զինվորների հիշատակի միջոցառում, որին մասնակցել են մեծ թվով բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ։

Հիշատակի միջոցառումից հետո սոցկայքերում մամուլում մեծ արձագանք է գտել Սարիղամիշի ճակատամարտին նվիրված հիշատակի միջոցառման ժամանակ Բրիտանիայի դրոշով բաճկոն հագած Տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանի լուսանկաները։

Բազմաթիվ թուրք օգտատերեր քննադատել են նախարարին՝ Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ Թուրքիայի թշնամի երկիր հանդիսացած Բրիտանիայի դրոշով բաճկոն հենց Սարիղամիշի ճակատամարտի սպանված զինվորների հիշատակի միջոցառմանը հագնելու համար։

Նշենք, որ 1914-ի դեկտեմբերի 20-ին թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ  հարձակում են սկսել ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։ Թուրքական կողմը օրեր տեւած ճակատամարտի արդյունքում ջախջախվել է՝ տալով մոտ 90 հազար սպանված։