Հարուկի Մուրակամին ծնվել է 1949 թվականի հունվարի 12-ին, Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտոյում, դասական լեզվաբանության ուսուցչի ընտանիքում: Ժամանակակից կուռքային հեղինակի ծննդյան տարեդարձի առիթով ներկայացնենք նրա կյանքից մի քանի փաստ:

Սկսել է գրել 29 տարեկանում, այդ ժամանակից ի վեր տարեկան միջինը մեկ վեպ է տպագրում՝ արթնանալով առավոտյան ժամը 6-ին եւ անկողին մտնելով երեկոյան 10-ին: 2003 թվականին արդեն նրա պատմվածքներն ու վեպերը թարգմանվել էին աշխարհի 18 լեզուներով:

33 տարեկանում թողնում է ծխելն ու սկսում մարզվել՝ ամեն վազելով եւ լողալով:

Ճապոնիայից Արեւմուտք մեկնելով՝ նա հրաշալի տիրապետում է անգլերենին:

Իր ստեղծագործություններով գրողը քանդում է սովորական դարձած ճապոնական արժեքները, ասենք՝ շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության մեջ ապրելու ձգտումը, շրջապատից չառանձնանալը, կարիերայով տարված լինելը: Այդ պատճառով նա բազմաթիվ ճապոնացիների քննադատությանն է արժանանում:

Վերջին 25 տարիներին նա փայլուն ճապոներեն է թարգմանել Ֆիցջերալդի, Իրվինգի, Սելինջերի, Կապոտեի, Փոլ Թերոքսի, Թիմ Օ՛Բրայենի ստեղծագործությունները, Քարվերի բոլոր պատմվածքներն ու Վան Ալսբուրգի եւ Ուրսուլա լը Գուինի հեքիաթները:

Մուրակամին մի քանի «գումանական» ֆոտոալբոմ եւ ուղեցույցներ է հրապարակել արեւմտյան երաժշտության, կոկտեյլների եւ խոհանոցի մասին:

Սիրում է ջազ, ու թեեւ «վերջին շրջանում դասականն ավելացել է», հայտնի է իր հսկայական հավաքածուով՝ 40.000 ջազային սկավառակ:

2002 թվականին ընկերների հետ ստեղծել է «Տոկիո սուրումե» ճամփորդների ակումբը, որի հիմնական նպատակն է՝ ուղղվել ճապոնացիների շրջանում քիչ հայտնի աշխարհի տարբեր անկյուններ եւ ռեպորտաժներ ներկայացնել Տոկիոյի ամսագրերում:

Աշխատում է Մակինտոշով եւ հաճախ նյարդայնացնում Մայքրսոֆքի երկրպագու քարտուղարուհուն՝ ֆայլերը պահելիս սխալ տարբերակ ընտրելով:

«Բատա կուսայ» եզրույթով (թարգմանաբար՝ «յուղի հոտով») կաթ չխմող ճապոնացիները կոչում են օտար եւ արեւմտամետ ամեն ինչ: Տարեց ճապոնացիներն այս արտահայտությամբ կնքել նաեւ Հարուկի Մուրակամիին՝ արեւմտյան կենսակերպին նրա հավատարմության համար:

Կյանքի մասին մեջբերումներ Հարուկի Մուրակամիից

Աշխարհն առանց սիրո նման է պատուհանից այն կողմ պտտվող քամուն: Ո՛չ կարող ես ձեռք տալ այն, ո՛չ ներս շնչել:

Սխալ կարծիք գոյություն չունի: Կան կարծիքներ, որոնք չեն համընկնում մեր կարծիքին: Ահա եւ վերջ:

Քաղաքներում կյանքը սովորեցնում է միայն ոտքերի տակ նայել: Այն մասին, որ աշխարհում նաեւ երկինք կա, ոչ ոք չի հիշում:

Գրկելով միմյանց՝ մենք կիսում ենք մեր վախերը:

Սխալները կյանքի կետադրական նշաններն են, առանց որոնց, ինչպես տեքստում, իմաստ չի լինի:

Հարկավոր է զգացմունքները դուրս մղել: Հակառակ դեպքում դրանք կկուտակվեն եւ կքարանան ներսում: Իսկ հետո կմեռնեն:

Չեմ սիրում միայնություն: Պարզապես ավելորդ ծանոթություններ ձեռք չեմ բերում, որպեսզի հերթական անգամ չհիասթափվեմ մարդկանցից:

Հիշողությունը մարդուն ջերմացնում է ներսից: Եվ միաժամանակ նրան մասնատում:

Նախկինում կարծում էի, որ մարդիկ տարեցտարի են մեծանում, աստիճանաբար: Պարզվեց՝ ոչ: Մարդն ակնթարթորեն է մեծանում: