«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ» խմբակցություն էր ահազանգել Արագածոտնի մարզի Արագած համայնքի 6-րդ փողոցի 16 տան բնակիչ Սուրիկ Հովհաննիսյանը, որը դժգոհեց, որ ՀԷՑ-ի աշխատակիցները անջատել են իր տան էլեկտրաէներգիան եւ արդեն մեկ տարուց ավելի է իր ընտանիքը ապրում է անմարդկային պայմաններում։
«ՉԻ» հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց. «ՀԷՑ-ի աշխատակիցները եկան, առանց իրական հիմքերի անջատեցին իմ տան հոսանքը՝ պատճառաբանելով, որ ես իբր թե ունեմ մեծ սառնարան եւ մետաղակտրիչ գործիք, եւ այդ պատճառով կարճ միացում է եղել, ինչը իրականությանը չի համապատասխանում, ես ոչ մեծ սառնարան ունեմ, ոչ էլ մետաղակտրիչ գործիք։ Նրանք ակտ կազմեցին, որը ստորագրել են Ապարանի ՀԷՑ-ի պետ Հ. Փարվանյանը, պետի տեղակալ Ա.Ավետիսյանը, Արագած-Ափնա տեղամասի պետ Կ. Բեյրությանը, ավագ ճարտարագետ Վ. Գասպարյանը, ճարտարագետ Ս. Քամալյանը։ Ի դեպ՝ ակտը կազմվել է առանց ընթերակաների, ինչը օրենքի կոպիտ խախտում է։
Ես դիմեցի առաջին ատյանի դատարան, որպեսզի միացնեն էլեկտրականությունը, եւ առաջին ատյանի դատարանը բավարարեց իմ պահանջը՝ անվավեր ճանաչելով վերոնշյալ ակտը, պարտավորեցնելով ՀԷՑ-ին՝ վերականգնել էլեկտրամատակարարումը։ Սակայն մինչեւ օրս առաջին ատյանի դատարանի վճիռը չի կատարվել։ Ավելին, ՀԷՑ-ը դիմել է վերաքննիչ դատարան, որը մինչեւ օրս լռում է։ Իմ ընտանիքն էլ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի ու առանց դրանով պայմանավորված տարրական ծառայությունների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























