Պակիստանում դատարանը մորը մահվան է դատապարտել՝ սեփական դստերը սպանելու համար:

Ըստ Reuters-ի՝ 18-ամյա Զիինաթ Ռաֆիգն ամուսնացել է առանց ընտանիքի համաձայնությունը ստանալու, այդ պատճառով մայրը որոշել է, որ աղջիկը խայտառակել է իրեն:

Արդյունքում աղջկան դատապարտել են, այսպես կոչված, «պատվի մահվան»: Զիինաթի ամուսնությունից մեկ շաբաթ անց մայրն ու եղբայրը ծեծի են ենթարկել նրան, ինչից հետո մայրը նավթ է լցրել աղջկա վրա եւ այրել: Աղջկա մահից հետո հարազատները նույնիսկ հոգ չեն տարել նրա մնացորդների մասին: Ամուսնու ընտանիքը մութն ընկնելուց հետո աղջկա մարմինը հողին է հանձնել քաղաքից ոչ հեռու: