Այս տարվա գարնանը ՅՈՒՆԵՍԿՕ–ի աջակցությամբ Սեն–Մալոյի նավահանգստից դուրս կգա ջրածնային էներգիայով աշխատող առաջին՝ «Էներջի օբզերվեր» նավը, որը նախ կուղեւորվի Փարիզ, այնուհետեւ՝ շուրջերկրյա ճանապարհորդության։

Շուրջ վեց տարի նավը կշրջի օվկիանոսներով՝ առանց հանածո վառելիքի մեկ կաթիլ օգտագործելու։ 2017-ից մինչեւ 2022 թվականը այն «Էներջի օբզերվերը» կմոտենա բազմաթիվ ծովային մայրաքաղաքների ափերին եւ կանի 101 կանգառ իր շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում։ Սպասվում է, որ նավը խարիսխ կնետի նաեւ Նյու Յորքում՝ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարող ՄԱԿ–ի կենտրոնակայանի մոտակայքում։