Հայաստանի ԱԺ պատգամավորների ընդլայնված պատվիրակությունը մեկնել է Իսրայել, որտեղ կունենա մի շարք հանդիպումներ: Այս մասին, Facebook-ի իր էջում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Այսօր Իսրայելի Պետություն մեկնած խորհրդարանական ընդլայնված պատվիրակությունը սկսում է իր առաջին աշխատանքային օրը։ Հանդիպումներ կլինեն Իսրայելի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների եւ կրթական հաստատության ներկայացուցիչների հետ «Ասուտա» առողջապահական համալիրում։ Պատվիրակությունը կլինի նաեւ «Նեշեր» գործարանում եւ «Կֆար Վիտկին» գյուղատնտեսական կիբուցում»,-գրել է Արտակ Զաքարյանը։





























