Տաջիկստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Զարիֆ  Բոբոկալոնովը զոհվել է հունվարի 18-ի երեկոյան տեղի ունեցած ավտովթարից, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը ։

Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել Դուշանբերի կենտրոնում՝ աշխատանքից տուն ուղեւորվելու ճանապարհին, գեներալ–մայորը ինքն է վարել մեքենան։

46-ամյա Զարիֆ  Բոբոկալոնովը Տաջիկստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ էր նշանակվել ուղիղ երեք տարի առաջ՝ 2014 թվականի հունվարի 18-ին։