Ռուսաստանն ԱՄՆ–ին հրավիրել է մասնակցել Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Արդեն հրավիրել ենք»,– ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմանով Ռուսաստանը ԱՄՆ–ին կհրավիրի  մասնակցել բանակցություններին։

Նշենք, որ Աստանայում Սիրիայի հարցով միջազգային  հանդիպումը պլանավորված է հունվարի 23-ին։