Մեքսիկացի նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ–ում սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին Նյու Յորքի արեւմտյան շրջանի դատախազ Ռոբերտ Քեյփերսը հայտարարել է հանցագործին Մեքսիկայից ԱՄՆ արտահանձնելու կապակցությամբ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։

Ամենաորոնվող նարկոբարոններից Գաճաճ մականունով մեքսիկացի Հոակին Գուսմանը արտահանձնվել է Միացյալ Նահանգներ հունվարի 19-ին՝ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբի պաշտոնավարման վերջին օրը։ Նարկոբարոնը Նյու Յորք էր հասցվել ինքնաթիռով։ Ուրբաթ ավելի ուշ նա կանգնելու է Բրուքլինի դատարանի առջեւ։ Նրան ներկայացվելու է 17 մեղադրանք։

«Եթե մեղադրական դատավճիռ կայացվի, Գաճաճը կդատապարտվի ցմահ բանտարկության՝ թմրանյութերի թրաֆիկի համար նախատեսված առավելագույն պատժաչափով», – հայտարարել է դատախազ Քեյփերսը։