ԱՄՆ-ը պատվիրակություն չի ուղարկելու Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բանակցություններին ԱՄՆ-ը կներկայացնի Ղազախստանում այդ երկրի դեսպան Ջորջ Քրոլը:

«Նախագահի երդմնակալության եւ  նոր վարչակազմի լիազորությունների փոխանցման անհրաժեշտ պատրաստական աշխատանքների պատճառով Վաշինգթոնի պատվիրակությունը ներկա չի լինի Աստանայում խորհրդակցությանը»,- ասել է մամուլի քարտուղարի պաշտոնակատար Մարկ Թոները: