Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները կմեկնարկեն հունվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, եւ ենթադրաբար կավարտվեն հաջորդ օրը, հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ն:
Գերատեսչության տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա Rixos President Astana հյուրանոցում:
«Պետք է հաշվի առնել, որ բանակցություններն ընթանալու են փակ դռների հետեւում: Ամփոփիչ մամուլի ասուլիսը (եթե այն կայանա) պլանավորված է հունվարի 24-ին՝ ժամը 14:00-ին»,- ասված է փաստաթղթում:




























