Ճապոնիայի Արիդա քաղաքի նավթի վերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են տեղի հրշեջ ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ քաղաքի իշխանությունները հրամայել են տարհանել մերձական շրջանների բնակիչներին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները:

Տուժածների եւ հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չկան: