Մեծ Բրիտանիայում անհաջողությամբ է ավարտվել 4 տարվա մեջ առաջին բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը կարելի է օգտագործել որպես միջուկային զենք, հայտնում է The Times-ը:

Հաղորդվում է, որ Trident II D5 բալիստիկ հրթիռի գործարկումն իրականացվել է 2016-ի հունիսին: Այն ավարտվել է ձախողմամբ:

Թերթի տեղեկություններով՝ անսարքություն է ի հայտ եկել, եւ հրթիռը, որը գործարկել են Ֆլորիդայի նահանգի ափերին գտնվող բրիտանական սուզանավից, չի կատարել իր առաջադրանքը:

Անհաջող փորձի մասին հանրությանը որոշել են տեղյակ չպահել: Ընդ որում, թերթը չի հայտնում, թե կոնկրետ ինչ խոտանի մասին է խոսքը: