Իտալիայում ձնահոսքի տակ մնացած հյուրանոցում ողբերգությունից 4 օր անց ողջ մարդկանց գտնելու հույսեր դեռ կան, ասել է Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:

Չորեքշաբթի ձնահոսքը, որը կարող էր առաջանալ ուժեղ երկրաշարժի հետեւանքով, իր տակ էր առել Աբրուցիոյի շրջանի Գրան Սասսո լեռնային տեղանքի հյուրանոցը:

«Նման ծանր պայմաններում աշխատող մարդիկ անում են հնարավոր ամեն բան ողջ մնացած մարդկանց գտնելու համար, ուստի դեռ հույս կա»,- Rai3 հեռուստաալիքի եթերում ասել է Կուրչոն:
Այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում 24 մարդ, 11-ին  հաջողվել է փրկել, 5-ը մահացած են ճանաչվել: