Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Սգո մատյան է բացվել` ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությոնւից, նոյեմբերի 4-5-ին ժամը 11-15-ին Սգո մատյանը բաց կլինի բոլոր այցելուների համար:

73-ամյա Չերնոմիրդինը մահացել է Մոսկվայում նոյեմբերի 3-ին, ժամը 4:00-ին։ Վերջին ժամանակներս նա ծանր հիվանդ էր:

Ռուս գործչի հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 4-ին Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին: Չերնոմիրդինին կհուղարկավորեն Նովոդեւիչի գերեզմանոցում` նոյեմբերի 5-ին:

Հուղարկավորությանը կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: