Facebook–ը գործարկում է Instagram–ում ադեն իսկ լայնորեն կիրավող Stories (պատմություններ) կոչվող սեփական ֆունկցիան, հաղորդում է Gazeta–ն՝ վկայակոչելով TechCrunch–ը։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել լուսանկարներ ու 10 վայրկյան տեւողությամբ տեսանյութեր` օգտագործելով տեքստեր, պատկերներ և ձեռագրային նշումներ:
Փորձնական գործարկման շրջանակներում Stories ֆունկցիան առաջինը կստանան Իռլանդիայի օգտատերերը։ Այն հասանելի կլինի սոցցանցի հավելվածում iOS եւ Android օպերացիոն համակարգերում։ Հետագա ամիսների ընթացքում Facebook–ը այս նորամուծությունը կդարձնի գլոբալ։





























