Վրաստանցի երիտասարդների 62 տոկոսը ֆինանսապես կախված է ծնողներից։ Այդ են վկայում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի անցկացրած հարցումները, հաղորդում է Georgia-Online-ը։

Մասնավորապես, երիտասարդների միայն 27 տոկոսն ունի սեփական եկամուտ, 14 տոկոսը կախված է զուգընկերոջից (ամուսին, ընկեր, եւ այլն), եւս 7 տոկոսի համար գոյության աղբյուր է հարազատի կենսաթոշակը։

Հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ Վրաստանի երիտասարդների ծախսերի մեծ մասը կապված է վարկերի սպասարկման հետ։