Գերմանիայի Քյոլն քաղաքը ցնցում է երիտասարդներին արաբական երկրներից. նրանց համար քաղաքը «Կենտրոնական Եվրոպայի միակ մեգապոլիսն է»։  Նման եզրակացության է հանգել Քյոլնի ոստիկանության քննչական խումբը, հաղորդում է Focus ամսագիրը՝ վկայակոչելով Kölner Stadt-Anzeiger թերթը։

Մասնավորապես, «Զիլվեսթեր» (Նոր տարի) անվանումը ստացած քննչական խմբի նպատակն էր պարզել, թե ինչու՞ են Ամանորի տոնկատարություններին Քյոլն ժամանալ հսկայական թվով փախստականներ Իրաքից, Սիրիայից, Մարոկոյից, Թունիսից եւ Ալժիրից։

«Քյոլնը նրանց մոտ զվարճանքի ու տարբեր հանդիսությունների քաղաքի համբավ է վայելում, այդ պատճառով էլ քաղաքը նրանց պարզապես մագնիսի պես գերում է», – նշել է խմբի ղեկավար Քարսթեն Դյուբերսը։