Մեքսիկական պեսոն աժեզրկվել է այն բանից հետո, որ երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հրաժարվել է մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Gazeta–ն՝ վկայակոչելով Business Insider–ը։

Նշվում է, որ մեքսիկական պեսոն արժեզրկվել է 1,2 տոկոսով, մինչդեռ հանդիպման չեղարկման մասին հայտարարությունից ժամեր առաջ նկատվում էր մեքսիկական տարադրամի կայուն աճ։

Էնրիկե Պենյա Նիետոն թվիթերյան իր էջում հայտնել էր, որ մտադիր չէ մեկնել Միացյալ Նահանգներ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալ Թրամփը թվիթերի իր էջում առաջարկել էր Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին չժամանել Վաշինգտոն, եթե Մեքսիկան մտադիր չէ այսպես թե այնպես վճարել երկու երկրների միջեւ կառուցվելիք պատի համար: